ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են։ Այս մասին Թվիթթերի իր բլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար։ Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և չկա այլընտրանք դիվանագիտությանը դրանք ապահովելու համար»,-նշել է Շառլ Միշելը։
--00—ԻԴ