ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ելիսեյան պալատի հաղորմամբ՝ Մակրոնն իր խոր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հայկական բնակավայրերի հրետակոծման, գրում է «Հետքը»։
«Նա նախագահ Ալիեւին ասաց ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը պահպանելու հրատապության մասին: Մակրոնը պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել իր եւ բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության պատրաստակամության մասին՝ համատեղ նպաստելու բանակցություններին»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Էմանուել Մակրոնը զրուցել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ վաղը Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարվի։
--00—ԶՀ