ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու-Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Քննարկվող հարցերի շարքում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հասնելու խնդիրը, հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
Բլինքենն ու Չավուշօղլուն «քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է փոխգործակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։
--00—ԻԴ