ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, F-16 կործանիչների գնման գործընթացին, առաջիկա այցի ժամանակացույցին, Սիրիայի և Ուկրաինայի վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ «հացահատիկի միջանցքի» համաձայնագրի իրականացումը:
Թուրքական կողմի հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը vվճռականորեն շարունակվելու է»:
--00--ԱՀ