ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Բաքու-Բաթումի J2-9227 չվերթն իրականացնող Buta Airways ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն որոշել է հարկադիր վայրէջք կատարել Թբիլիսիի այլընտրանքային օդանավակայանում։ Այս մասին հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերությունը նշել է, որ դրա պատճառը Բաթումիի օդանավակայանի տարածքում եղանակային վատ պայմաններն են եղել:
«Embraer 190 ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում ժամը 09:40-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00--ԱՀ