ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, գրում է, որ ռուսական ռազմատիեզերական ուժերի Մի-35 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սիրիայում:
«Որոնողափրկարարական ծառայության Մի-35 ուղղաթիռի անձնակազմը օպերատիվ կերպով տեղափոխվել է օդանավակայան: Օդաչուների կյանքին ոչինչ չի սպառնում»,-հայտարարել է կառույցի մամուլի ծառայությունը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ուղղաթիռի ուղղությամբ հրաձգություն չի կատարվել: Համաձայն օդաչուների զեկույցի՝ դեպքը տեղի է ունեցել տեխնիկական անսարքությունների պատճառով:
--00—ԼՄ