ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
S7 ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Յուժնո-Սախալինսկ-Նովոսիբիրսկ երթուղով, արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքի օդանավակայանում՝ ուղևորներից մեկի մահվան պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունից։
«Սիբիր ավիաուղիներ» 5258 չվերթը, որը թռչում էր Յուժնո-Սախալինսկ-Նովոսիբիրսկ երթուղով, արտակարգ վայրէջք է կատարել Բրատսկում, ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել, նա մահացել է»,- հայտնել է տրանսպորտային դատախազությունը:
--00—ՅՄ