ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը մեկօրյա այցով մեկնել է Ադրբեջան, որի ընթացքում Իլհամ Ալիևի հետ այցելելու են Արցախի օկուպացված Կովսականի (Զանգիլան) շրջան։ Ինչպես հայտնում է թուրքական «TRT Haber»-ը, Էրդողանին այդ այցի ընթացքում ուղեկցում են ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և այլ պաշտոնատար անձինք։
--00—ԶՀ