Էրդողանն Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները որակել է «ժողովրդավարական»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը շնորհավորել է Ալիևին օգոստոսի Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Նոր Ադրբեջան կուսակցության» հաղթանակի առթիվ:

 Թուրքական պետության ղեկավարը նշել է, որ ընտրություններն անցել են «ժողովրդավարական մթնոլորտում», ապա ուրախալի համարել այն:

Ալիևի հետ զրույցում Էրդողանն անդրադարձել է նաև հայկական հողերի ադրբեջանական բռնազավթմանը՝ այն որակելով «ազատագրում» և ընդգծել 30 տարի անց Ադրբեջանի «ամբողջ ինքնիշխան» տարածքում ընտրությունների անցկացման կարևորությունը: 

Նշենք, որ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունն ընտրություններում բացարձակ առաջատար է եղել:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 37,27 տոկոս՝ գրանցված 6,4 միլիոնից քվեարկել է 2,1 միլիոն ընտրող։

 --00--ԼՀ