ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն և՛ ապագա կոմունիկացիաների առումով, և՛ անվտանգության, կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Դա հասկանալի է, սակայն այստեղ կա ևս մի ենթաշերտ, որը լավ չի ընկալվում Հայաստանում:
Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ստրատեգիական որակ են ձեռք բերում, դա նույնպես ունի թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային հարթություն: Ա,յ այստեղ է պետք հասկանալ նաև Իրանի նման ակտիվության պատճառներից մեկը:
Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան: Հաշվի առնելով Ռուսաստանի հայտնի դժվարությունները և կախվածությունը Թուրքիայից, փաստորեն, Ռուսաստանն այս փուլում Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը պատվիրակել է Իրանին:
Պետք է համարել, որ Իրանի ակտիվությունն ունի Ռուսաստանի ոչ ցուցադրական աջակցությունը կամ, ավելի ճիշտ, նրանք միմյանց հետ կոորդինացնում են իրենց դերակատարումները»,- սոցցանցի իր էջում գրել է Ստեփան Դանիելյանը։
--00—ԶՀ