ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Ռուսաստանը փետրվարի 28-ից կսահմանափակի ավիահաղորդակցությունն Իրանի հետ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС -ը ՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարությանը։ Չվերթները կշարունակեն միայն «Աէրոֆլոտ» և իրանական Mahan Air ավիաընկերությունները:
Այս պահի դրությամբ Ռուսաստան-Իրան չվերթներ իրականացնում է միայն «Աէրոֆլոտը»։ 00։00-ից ժամանակավոր արգելք է սահմանվում ՌԴ-ի Իրան և հակառակ ուղղությամբ կանոնավոր և չարթերային չվերթների համար: Արգելքը չի վերաբերում«Աէրոֆլոտ» և Mahan Air ավիաընկերություններին :
Ավելի վաղ արգելվել էին նաև դեպի Չինաստան չվերթները։ Կորոնավիրուսի տարածման պատճառով նախատեսվում է նաև արգելել դեպի Հարավային Կորեա թռիչքները։ Մոսկվայից Իրան մեկնելու են միայն «Շերեմետևո» օդանավակայանի F տերմինալից»,- ասվում է հաղորդագրության մեջ: