ՀՀ անվտանգությունը խարխլված է, իսկ Փաշինյանի նպատակը հեծանվավազքն ու պապական այգում լոբի մաքրելն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Ամբողջ աշխարհը վերածվել է եռացող կաթսայի, իսկ մեր նման փոքրիկ երկրի ղեկավարը, որն ունի բազմաթիվ անվտանգային խնդիրներ, այս ամենին պատասխանում է հեծանվավազքով ու պապական այգում լոբի մաքրելով։ Այս ամենն անընդունելի է, ՀՀ-ի համար առաջնային է անվտանգային խնդիրը, որևէ բան արժեք չունի, եթե քո երկրի անվտանգությունը խարխլված է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը։ 

«Փաշինյանը բանաստեղծություններ է գրում, ջուր լցնում սեղանին, մի շարք TikTok-յան հնարքներ է անում, լայքեր հավաքում, այս ամենը տարրական գիտելիքների պակասի մասին է խոսում։ ժողովրդավարությունը կարևոր է, բայց միայն դա չի ապահովում անվտանգություն»,- ընդգծեց Միրզոյանը։ 

Խոսելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին, արտակարգ և լիազոր դեսպանը նկատեց, որ փոխանակ Հայաստանը ՌԴ-ի հետ կառուցողական, խորքային երկխոսություն ծավալի առկա դժգոհությունների շուրջ, երկխոսությունը վերածել է շուկայի վաճառողների մակարդակի կռվի․ «ՌԴ-ի հետ զուտ հայտարարություններ չեն, դրանք ազդանշաններ են բարդ գործընթացների մասին, գագաթի միայն վերևն է երևում»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում

 

--00—ԱՊ