ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այո՛, մեկնելու է (Սոչի - խմբ.), իմ տեղեկություններով մեկնելու է», - ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պուտինը հրավիրել է Փաշինյանին և Ալիևին՝ մասնակցելու եռակողմ գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է երեք երկրներին վերաբերվող հարցերի ամբողջական շրջանակը։
--00—ԼՄ