ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում եռակողմ բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ, ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության, որոշվել է բանակցություններ անցկացնել Պուտինի նախաձեռնությամբ:
Րոպեներ առաջ հանդիպման մեկնարկի լուրը հաստատել է նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: Նա նաև հայտնել էր, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ժամանել է Մոսկվա: Նախքան Մոսկվա մեկնելը՝ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտյան, հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում՝ արգելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, սակայն ակցիայի մասնակիցներին թույլ չի տրվել փակելու վարչապետի ճանապարհը:
Այս պահին զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության դիմաց: Ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
--00—ԼՄ