ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սոչի, որտեղ նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու երկկողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին 24News-ին հայտնել են ՀՀ կառավարությունից։
Ավելի վաղ հանդիպման մասին հայտարարություն էր տարածել նաև Կրեմլը՝ տեղեկացնելով, որ կնախանշվեն հետագա քայլերը Լեռնային Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանք հաստատելու համար։
--00—ԼՄ