ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Ժամկետային զինծառայող Գարիկ Ստեփանյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արցախի օկուպացված Սանասար (Կուբաթլու) շրջանում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում Եռաբլուրում պատմում է Գարիկի մայրը, ում միակ որդին էր զոհված հերոսը։
«Հրամանատարը զանգեց՝ ասաց, որ Գարիկը զոհվել ա՝ ինձ չլսելով։ Նահանջի հրաման ա եղել, Գարիկը չի ենթարկվել, ասել է դուք նահանջեք, ես ձեր թիկունքը կպահեմ», - պատմում է մայրը, ապա հավելում․ «Մենք այդպես էլ չենք կարողանում մեր հարցերի պատասխանները ստանալ։ Առանց Գարիկի օր ու արև չունեմ, իմ տունը Եռաբլուրն ա դարձել։ Ափսոս մեր բալեքը.. Ամբողջ օրը մենք այստեղ ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ