ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Կոմանդոսի մեջ թույն չկար, նա շատ բարի էր։ Մենք իրար հասկանում էինք հայացքով, քննարկելու բան չկար։ Այս մասին այսօր՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հուղարկավորությունից հետո, 24News-ին պատմել է Արցախի Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
«Շուշին էլ, Բաքուն էլ մերն են լինելու։ Մի հատ պետք է ապտակ ուտենք, որ սթափվենք։ Մեր ժողովուրդը շողուլից ընկավ, օտարածին բաներ հայտնվեցին մեր մեջ», - ասել է Կարապետյանը, ապա անդրադարձել թուրքերի հետ հարևանություն անելուն ու 44-օրյա պատերազմին՝ «թուրքերը մեզ իրենց ստրուկն են համարում, մենք ո՞նց պետք է նրանց հետ հարևանություն անենք։ Ես գիտեի, որ այսպես է լինելու։ Պատերազմում հնարավոր էր հաղթել։ Եթե ամեն մարդ իր գործն աներ, արդեն Բաքվում չայ էինք խմելու (այդպես հիմա ընդունված է ասել)»,-ասել է նա։
Արկադի Կարապետյանը նաև վստահեցրել է, որ նույնիսկ կոտրված կարող ենք հաղթել թշնամուն։
«Եվս մի պատերազմի տեսքով ապտակ ենք ուտելու։ Արյան հոտ է գալիս, ժողովուրդը քնած է, իսկ պատերազմը մոտենում է։ Զարմանալի է, բայց իրական։ Ես դա զգում եմ»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՄ