ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Բացվեց Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բացի ինձանից, էլ ո՞վ է համարյա ամեն օր անցնելու այս ճանապարհով»,- գրել է Ավինյանը:
Հիշեցնենք, որ Արաբկիրում այս երկու փողոցները միացնող նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկել էր այս տարվա գարնանը: Ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 265 գծմ, երթևեկելի մասի լայնությունը 9մ է: Կես մետր լայնությամբ տեխնիկական մայթ կա և 1մ լայնությամբ հետիոտնային մայթ:
--00--ԱՀ