ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքէջից:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արամ Խաչատրյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:
Նշենք, որ իմքայլական պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմումի էր ներկայացրել դեկտեմբերի 8-ին:
--00—ԼՄ