ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ուկրաինայի դատարանն Ադրբեջանի քաղաքացի, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միսիր Գասիմլիին և նրա ընկերոջը՝ Սուբխան Գուլիևին, առևանգման, խուլիգանության և զենք-զինամթերք պահելու համար դատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Վերջիններս կալանավորվել են 2021 թվականի հունիսին՝ Կիևում։
Նշվում է, որ նրանք բռնություն են կիրառել Իսպանիայի՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ:
--00—ՅՄ