Խաղաղպահները պարեկություն են իրականացրել 3 շրջաններում, վնասազերծվել է 0,5 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ռուս խաղաղապահ ադրբեջանցի զինվոր

Ռուս խաղաղապհները շարունակում են առաքելության իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Վերահսկողության 30 կետերում ռուս խաղաղապհները շուրջօրյա մոնիթորինգ են անցկացնում՝ վերահսկելով հրադադարի ռեժիմի պահպանումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ դեկտեմբերի 11-ին խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

3 ուղղություներում՝ Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, անցկացվել է պարեկություն։ 1 օրում՝ դեկտեմբերի 11-ին, վնասազերծվել է 0,5 հեկտար տարածք։

Նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ մաքրվել է 2498,4 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք-շինություն, հայտնբերվել և վնասազերծվել է 26762 պայթյունավթանգ առարկա։

--00—ԼՄ