Թուրքիան շարունակում է զինվել կործանիչներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ԳԳ

Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ պաշտոնական Անկարան «Eurofighter Typhoon» տեսակի կործանիչների գնման առաջարկ է ստացել։

Ըստ թուրքական մամուլի՝ պաշտպանության նախարարության աղբյուրները կիսվել են «Eurofighter Typhoon» կործանիչների գնման վերաբերյալ վերջին իրավիճակով, որի շուրջ բանակցությունները երկար ժամանակ է, ինչ ընթանում են:

Նշվում է, որ Թուրքիայի օդուժի գործառնական կարիքները բավարարելու նպատակով նախատեսվում է գնել 40 միավոր «Eurofighter» կործանիչ։ Խմբաքանակի մատակարարման պայմանների ուսումնասիրման գործընթացը շարունակվում է:

--00—ՍՊ