ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու առաջին օրը իր անչափահաս որդիները կռվել են ուկրաինացի զինյալների դեմ և կրակային թիկունք են ապահովել ռուս զինվորականների առաջխաղացման համար։ Նա այս մասին ասել է Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով, Ախմատը, Էլին և Ադամը մոտեցել են թշնամու դիրքերին և, օգտվելով առիթից, դիմել են «այն կողմում գտնվող չեչենախոս շեյթաններին»՝ առաջարկելով «դուրս գալ առաջնագիծ և մարտերում ապացուցելու իրենց հավատարմությունը եվրոպական արժեքներին»։
«Ինչպես վայել է չեչեն զինվորներին, նրանք անմիջապես գործի անցան»,- գրել է Չեչնիայի ղեկավարը:
Հոկտեմբերի 19-ին Կադիրովի որդիները՝ համապատասխանաբար 16, 15 և 14 տարեկան, ամբողջովին զինված ռազմաճակատ են ժամանել։
«Նրանք վճռական են և պատրաստ են հենց հիմա հակահարված տալ թշնամուն»,- ասել էր Կադիրովը։
Հոկտեմբերի սկզբին Կադիրովը հայտարարել է, որ առաջիկայում իր երեք որդիները կգնան Ուկրաինայում հատուկ գործողության գոտի։
«Եկել է իրենց իսկական պայքարում դրսևորելու ժամանակը, և դա նրանց ցանկությունն է, ես միայն ողջունում եմ։ Շուտով նրանք կգնան առաջնագիծ և կլինեն շփման գծի ամենադժվար հատվածներում»,- ասել էր Կադիրովը։
--00—ԱՊ