ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Դանիայի խորհրդարանը որոշում է կայացրել Ուկրաինա ուղարկել հակամարտության սկզբից ի վեր ռազմական օգնության ամենամեծ փաթեթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Gazeta կայքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Նշվում է, որ երկիրը Կիևին մոտ 260 մլն դոլարի ռազմական տեխնիկա կփոխանցի: Ուկրաինա կժամանեն ՀՕՊ համակարգեր, ռազմական տեխնիկայի քարշակներ, ռազմական կամուրջներ, ականազերծման սարքավորումներ և զինամթերք:
--00—ԶՀ