ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը։
«Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։ Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։ Դա ուղիղ հարված է նախ եւ առաջ ՀՀ անվտանգային շահերին։ Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ։
Նիկոլ,ինչու՞ ձայն չես հանում։ Դուք էիք հայտարարում,որ «ամենից պրոռուսական իշխանությունն եք»։ Դուք ոչ պրոռուսական եք,ոչ էլ առավել եւս ՝պրոհայկական։ Դուք պրոթուրքական ռեժիմ եք ու վերջ։
Վաղն Էրդողանին ու Ալիեւին պետք լինի, դուք ու ձեր «հաճախորդները» կդառնաք նորից «պրոռուսական»»։
--00—ՅՄ