ՌԴ-ն Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանում ռազմաբազա է հիմնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Screenshot_19

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով սիրիական աղբյուրներին, տեղեկացնում են, որ Ռուսաստանը ռազմաբազա էի հիմնել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի շրջանում։

«Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերն ավարտել են բազայի հիմնումը թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի շրջանում»,-  նշվում է  Սիրիայում Ռուսաստանի «Խմեյմիմ» ռազմաբազայում հակամարտող կողմերի հաշտեցման և համակարգման կենտրոնի հրապարական մեջ։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այս ամենը տեղի է ունեցել քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ