ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալներ են նշանակվել։
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնից, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Կամո Ցուցուլյանը:
--00—ՅՄ