ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմանում «Իզմիրլյան» ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ, պատռված վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայք մարզի բնակիչ, 40-ամյա Գագիկ Ս.-ն է։
Մինչ ոստիկանները պարզում էին, թե ինչ հանգամանքներում է Գագիկ Ս.-ն վիրավորում ստացել, ժամը 13։30-ի սահմանում «Արմենիա» ԲԿ-ից հայտնել են, որ Գագիկ Ս.-ն «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է իրենց մոտ։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ժամը 10։30-ի սահմանում Թբիլիսյան խճուղիում գործող «Ml MIning» ՍՊԸ-ին պատկանող ավտովերանորոգման կետում Գագիկ Ս.-ն Կամազ մակնիշի ավտոմեքենան վերանորոգելիս չի պահպանել աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի պատճառով էլ ստացել է նշված մարմնական վնասվածքները։
Նշված ՍՊԸ-ում աջ ձեռքի վնասվածք է ստացել նաև Կոտայքի մարզի բնակիչ, 48-ամյա Պողոս Գ.-ն, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից։
Ըստ աղբյուրի՝ վնասվածքներ ստացած անձինք աշխատում են նշված ՍՊԸ-ում՝ որպես մեխանիկ-փականագործներ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
--00—ԼՄ