Կրակոցներ՝ Երևանում․ Դավիթաշենի թաղապետի տեղակալը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

a51b901d-212f-449d-a739-1ef5287919df.jpg

Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Ոստիկանները դեպքի վայրում հայտաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։ Նրանք սահմանազատել են տարածքը։



Օպերատիվորեն ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահե Խանզադյանի, Ռազմիկ Մինասյանի և Սուրեն Աբովյանի գլխավորությամբ։ 



Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։



Վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։



Դեպքի փաստով Է․ Բալոյանի որոշամբ ստեղծվել է քննչական խումբ, և նախաձեռնվել է քրեական վարույթ։





--00—ԶՀ