ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Հունվարի 20-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և շնորհավորեց վերջինիս նշանակման կապակցությամբ։
Գործերի ժամանակավոր հավատարմատար Լեյթինենը մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Նա ընդգծեց միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։
Նա նաև վերահաստատեց մեր աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։
--00—ՅՄ