ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից, հնարավորություն տվեց համավարակի ամենաբուռն շրջանում բացել սահմանները նախ Ռուսաստանի և Հայաստանի, ապա ԵԱՏՄ այլ երկրների միջև, և այն պետք է զարգացնել։ Այս մասին Ալմաթիում ընթացող թվային համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։
«Այս նախաձեռնությունը նույնպես սկզբից միանշանակ չընդունվեց մեր գործընկեր երկրների կողմից, սակայն ի վերջո դրան միացան բոլոր հինգ երկրները և ոչ միայն։
Իհարկե, այն պետք է զարգացնել, հենց դա է ԵԱՏՄ իմաստը», - ասել է նա՝ հավելելով, որ թվային այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն չեն խախտում երկրների ինքնիշխանությունը, այլև հեշտացնում են մարդկանց, ապրանքների ու ծառայությունների տեղափոխումը։
ՌԴ կառավարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ 2022 թ-ին Եվրասիական զարգացման բանկը, որի կազմում է Թվային նախաձեռնությունների հիմնադրամը, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում արժանացել է ADFIAP Sustainable Awards 2022 մրցանակին «Տեխնոլոգիաների զարգացում» կատեգորիայում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ