ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Բաղդադում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Մինչ այդ նա հայտնել էր փետրվարի 6-ի գիշերը քաղաքում տեղի ունեցած թույլ երկրաշարժի մասին։
«Բաղդադում կրկին երկրաշարժ է զգացվել», - ասվում է Զախարովայի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, որը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ուղեկցում է Իրաք կատարած այցի շրջանակում, հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես են պետական շենքում շարժվում ծանր ջահերը:
--00—ԶՀ