ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Բաղդադում մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հանդիպումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման մեկնարկից առաջ Իրաքի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հանդիպումից հետո նախագահները հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։
--00—ՅՄ