Արցախում որոնում է Ստեփանակերտի՝ անհետ կորած բնակիչը. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

նկար

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում Ն. Վարդանյանից հաղորդում է ստացվել, որ իր հայրը՝ Մաքսիմ Աշոտի Վարդանյանը, փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմանում, դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Մաքսիմ Վարդանյանը 87 տարեկան է, հաշվառված է Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում, բնակվում է Ստեփանակերտի Մ. Սպարապետ 1 հասցեում:

ԱՀ ոստիկանությունը հորդորում է նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ, զանգահարել ոստիկանություն 1-02, /047/ 94-07-02 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

--00—ԼՄ