«Քոյնա ղալա» տեղամասում Արցախի բնակիչն աճեցրել է կանեփանման բույսի 17 թուփ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

նկար

Հունիսի 30-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հարավ գյուղի վարչական տարածքի «Քոյնա ղալա» կոչվող տեղամասում հայտնաբերվել և վերցվել է Հարավ գյուղի բնակիչ Ա. Ա.-ի (ծնված 1979 թ.) կողմից ցանված և աճեցված կանեփանման բույսի 17 թուփ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ-ն։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

--00—ԼՄ