ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ․
«3,5 տասնամյակ առաջ՝ 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում վերածնվեց համահայկական երազանքը՝ ազատ ու անկախ Արցախը, և Արցախի ժողովուրդն ուղենշեց պայքարի և հարատևումի իր ճանապարհը։
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը զուգահեռելով 35-ամյա վաղեմության իրադարձություններին՝ համոզվում ենք, որ կարող ենք իրականություն դարձնել երազանքը, երբ ապավինում ենք ինքներս մեզ։
Եվ ուրեմն՝ մեˊնք, միաˊյն մենք պիտի բացարձակ պատասխանատվություն ստանձնենք և վերջնականապես լուծենք 88-ին սկիզբ առած և այսօր էլ նոր դրսևորումներով շարունակող հարցը։
Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին։
Խոնարհու՜մ մեր ինքնորոշման իրավունքի վերահաստատման ճանապարհին անմահացած հայոց զավակներին»։
--00—ՅՄ