ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Սիրիա այցելության ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Քեսաբ և հանդիպել քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ։
Այնուհետև նա շրջայց է կատարվել Հայ Առաքելական, Հայ կաթոլիկ ու Հայ ավետարանական համայնքներում, քննարկել երկրաշարժի հետևանքները։ Այս հատվածում զգալիորեն տուժել է Հայ առաքելական համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցին։
Քեսաբից հետո Զարեհ Սինանյանն այցելել է Լաթաքիա, հանդիպել ավելի քան 500 հայ ընտանիք ունեցող Թաղական խորհրդի և տեղական կառույցների ներկայացուցիչների հետ։ Սբ. Աստվածածին եկեղեցում կայացած հանդիպմանը ներկա էր նաև Տարտուսի և Լաթաքիայի հոգևոր հովիվ Տեր Վազգէն քահանա Քեոշկերեանը։
Այնուհետև շրջայց է կատարվել 100-ամյա Ազգային Սրբոց Նահատակած վարժարանում, ուր ուսանում են 310 աշակերտներ։
--00—ԶՀ