ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 47 975-ի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով, մինչ այժմ Թուրքիայի քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների, հիմնականում սիրիացիների շրջանում երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 47 975 մարդ։
Նրանցից 6278-ը օտարերկրացիներ են, հիմնականում՝ Սիրիայի քաղաքացիներ։
--00—ՅՄ