Զենքի արտահանման ծավալներով Թուրքիան 12-րդ տեղում է աշխարհում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

8bf326ac-4015-45ef-8f8d-db2ca489d738.jpg

Շվեդիայում գտնվող «Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտ» ուղեղային կենտրոնը հրապարակել է 2022թ․ տվյալները զենքի արտահանման վերաբերյալ։ Ըստ այդ զեկույցի՝ 2018-2022թթ․ ԱՄՆ-ն 7 անգամ մեծացրել է արտահանման ծավալները՝ հասցնելով 40%-ի։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այդ ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ ավելացնելով զենքի արտահանման իր ծավալները 69%-ով։ Թուրքիայի արտահանման ցուցակում ծավալներով առաջին տեղում է Կատարն է՝ մոտ 20%, այնուհետև ՄԱԷ-ն՝ 17% և Հորդանանը՝ 13%։

Զենքի ներկրման ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 19-րդ տեղն աշխարհում։ Առաջին տեղում է Հնդկաստանը, երկրորդ տեղում Սաուդյան Արաբիան, իսկ եռյակը եզրափակում է Կատարը։ Ինչպես նշվում է զեկույցում, 2018-2022թթ․ ընթացքում արտահանման ծավալները նախորդ տարիների հետ համեմատ նվազել են 49%-ով։

Նվազել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև զենքի առուվաճառքի ցուցանիշները, որն իր հերթին քաղաքական անհամաձայնությունների հետևանք է։ ԱՄՆ-ից զենք գնող երկրների ցուցակում Թուրքիան 7-րդից իջել է 27-րդ հորիզոնական։



--00—ԶՀ