ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում զենքի արտահանումը շարունակում է գերակա դիրք զբաղեցնել։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Ըստ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի կողմից ներկայացված վիճակագրության՝ 2016-2020թթ. զենքի արտահանումը Թուրքիայից 2011-2015թթ. համեմատ ավելացել է 30 տոկոսով։
Հատկանշական է, որ խիստ նվազել է այլ երկրներից զենքի ձեռքբերումը։ Ներմուծումը պակասել է 59 տոկոսով։
Տեղական զենքի արտադրությանը մեծ կարևորություն տվող Թուրքիան եթե 2015-2019 թվականներին զենքի արտահանման ծավալներով աշխարհում զբաղեցնում էր 14-րդ տեղը, ապա 2016-2020 թվականներին մեկ հորիզոնականով առաջխաղացում է գրանցել՝ հայտնվելով 13-րդ տեղում։ Իսկ զենքի ներմուծման ծավալներով 15-րդ հորիզոնականից տեխափոխվել է 20-րդ հորիզոնական։
--00—ՄՀ