ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ՀՀ կառավարության՝ մարտի 23-ի նիստի օրակարգում ներառված է որոշում, համաձայն որի՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։
Նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը, իսկ առաջիկայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։
--00—ԼՄ