Պենտագոնը պատրաստ է օգնել Իսրայելին Իրանի հնարավոր հարձակման դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

մ.

ԱՄՆ-ն փոխել է իր ուժերի դիրքավորումը Մերձավոր Արևելքում՝ ուժեղացնելու ամերիկյան ուժերի պաշտպանությունը և ամրապնդելու Վաշինգտոնի հանձնառությունն Իսրայելի պաշտպանությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն՝ ամփոփելով «երկու գումարած երկու» ձևաչափով ամերիկա-ավստրալական բանակցությունների արդյունքները։

Օսթինը հրաժարվել է կանխատեսումներ անել՝ արդյոք Իրանը կհարձակվի Իսրայելի վրա կամ երբ նման հարձակում տեղի կունենա, սակայն նա վստահեցրել է, որ ԱՄՆ անում է ամեն բան պաշտպանության համար։  

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու մեր զինվորականներին և համոզվելու, որ հնարավորություն ունենք պաշտպանության հարցում օգնել Իսրայելին, եթե մեզ նման բան խնդրեն», - ասել է Պենտագոնի ղեկավարը։ 

Նա հայտարարել է, որ  ԱՄՆ վարչակազմն ուժեղացնում է  ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ հածանավերի և էսկադրային ականակիրների, ինչպես նաև լրացուցիչ օդուժի տեղակայման միջոցով։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ