ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Հունվարի 5-ին, ժամը 11։35-ին Սարալանջ գյուղի սարում փրկարարական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։
Փրկարարները «Buggy» մակնիշի ամենագնացը դուրս են բերել երթևեկելի հատված:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին, ժամը 16։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները վեց հոգով գտնվում են Սարալանջ գյուղի սարերում և ինքնուրույն չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Buggy» մակնիշի ամենագնացը (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1995 թ․) մոտ 400 մետր սահել և բախվել է ծառին․ առկա է ձորակը ընկնելու վտանգ։
Փրկարարներն ուղղել են ամենագնացը և ֆիքսել, իսկ վարորդին և 5 ուղևորներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Սարալանջ գյուղ։
--00—ՅՄ