ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոնստանտին (Կոստաս) Տասուլասին շնորհավորել է Հունաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
«Սրտանց շնորհավորում եմ Կոնստանտին Տասուլասին՝ Հունաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամության երկարամյա պատմության, ընդհանուր արժեքների և համերաշխության վրա: Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Հունաստանի միջև գործընկերության հետագա ամրապնդմանը երկկողմ և բազմակողմ հարթություններում: Ընտրված նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն իր հետագա գործունեության մեջ»,- գրել է ՀՀ նախագահն X-ի իր էջում:
--00--ԱՀ