ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Հունաստանի նախագահ Եկատերինա Սակելլարոպուլուն հայտնել է, որ աշխատավարձի մի մասը կփոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:
«Հունաստանի նախագահ Եկատերինա Սակելլարոպուլուն, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծված բարդ տնտեսական իրավիճակը, որոշել է որպես համերաշխության նվազագույն ժեստ հաջորդ երկու ամիսներին իր աշխատավարձի կեսը փոխանցել հատուկ բացված հաշվին»,- ասված է նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Հունաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 1156 դեպք, որից 38-ը՝ մահվան ելքով: