ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ ապրիլի 6-ի նիստի ժամանակ անդրադարձել է սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
Օրերս ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում։ Ըստ վարչապետի՝ դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։
«Սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:
12 կիլոմետրից 7 կիլոմետրի դեպքում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա:
Վարչապետը նաև հայտարարել է, որ հայկական կողմի տրամադրվածությունը եղել է և շարունակում է մնալ էսկալացիայից խուսափելը։ Նա նաև հույս է հայտնել, որ աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ