Չեմ կարծում, թե Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, որ համաձայնագիրը պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Չեմ կարծում, թե Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով ԵՄ դիտորդական առաքելության գնահատականները։

Հիշեցնենք՝ այսօր հայտնել էինք, որ մարտի 16-17-ը Եվրոպական միության ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ՝ նշելով, որ իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում։

Անդրադառնալով Բաքվի պահանջներին, Սիմոնյանը նշեց, թե միշտ էլ կարելի է ասել, որ ինչ-որ բան դուր չի գալիս, բայց պետք է ամեն ինչի տակ հիմնավորում լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ