ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման ընթացքում խիստ դժգոհություն է արտահայտվել Իրանի դեսպանին Ադրբեջանի նկատմամբ վերջինիս կողմից Իրանի կողմից իբրև թե ցուցաբերած սադրիչ գործողությունների պատճառով։
Իրանի դեսպանին ասվել է, որ դեսպանատան 4 աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել «դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի և դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության պատճառով»։
Ադրբեջանը նաև պահանջել է, որ այդ անձինք 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։
--00—ԼՄ