ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ բոյկոտում է և այլևս չի օգտվելու վրացական Georgian Airways ավիաընկերության ծառայություններից, քանի որ այն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն, գրում է @ArmeniaSputnik-ը։
Georgian Airways-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլին ասել է, որ Զուրաբիշվիլին պետք է ներողություն խնդրի Վրաստանի քաղաքացիներից անընդունելի հրապարակային հայտարարությունների համար։
Գաիաշվիլին նշել է, որ նախագահը հաճախ է օգտվել իրենց ծառայություններից, և պաշտոնապես հայտարարել է, որ այլևս չեն սպասարկելու նրան: «Ցանկացած վրացի ավելին է արել Վրաստանի համար, քան տիկին Զուրաբիշվիլին։ Դավաճան ծնված մարդը, ըստ ամենայնի, չի էլ զգում, թե ինչպես է դավաճանում մարդկանց, երկրի շահերը, իր հայրենիքը»,- ասել է ավիաընկերության հիմնադիրը։
--00—ԶՀ