ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
«ՌԻԱ Նովոստին» , հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ ԱԳՆ-ն Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել (պերսոնա նոն գրատա):
Ըստ աղբյուրի՝ ապրիլի 23-ին Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոք է ներկայացվել անհեթեթ պատրվակով Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի 3 աշխատակցի անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու համար:
«Դեսպանին ասվել է, որ, ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման, Լեհաստանի սադրիչ գործողությունների, հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա՝ նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունում Լեհաստանի դեսպանության 5 աշխատակիցների հայտարարել է անցանկալի անձ (պերսոնա նոն գրատա),- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
--00—ԼՄ